Լրահոս

05.04.2023 13:40


Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու բեռնատարը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու բեռնատարը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Iveko մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբը, ովքեր բեռնատարի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը