Քաղաքական

05.04.2023 14:07


«Գնում էի իմ տուն, երեխեքիս մոտ». արցախցին մանրամասներ է պատմում Շուշիում «Էկոակտիվիստների» մասնակցությամբ միջադեպից

«Գնում էի իմ տուն, երեխեքիս մոտ». արցախցին մանրամասներ է պատմում Շուշիում «Էկոակտիվիստների» մասնակցությամբ միջադեպից

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության հետեւանքով ավտոբուսում ընդհանուր սթրեսային վիճակ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արցախ մեկնող քաղաքացիներից Կարինե Աղաջանյանը:

«Մենք Հայաստանից ճանապարհվեցինք, հասանք Շուշի, այնտեղ մեզ թույլ չտվեցին անցնել, կանգնեցրին մեքենան, ասացին՝ իբր ստուգումներ ենք անցկացնում, մի ադրբեջանցի մտավ, մեզ ասաց՝ здравствуйте: Սթրեսային վիճակ էր ընդհանուր, մի քանի կանայք վատացան: Բանակցություներ ընթացան եւ որոշվեց, որ մեզ չթույլատրեն մեկնել Արցախ: Մենք պնդեցինք, որ ուզում էինք մնալ այնտեղ, որ գուցե կարողանայինք անցնել, բայց ապարդյուն, չկարողացանք անցնել»,-պատմեց քաղաքացին:

Կարինե Աղաջանյանն ասաց, որ Գորիսում է մնացել իր ամուսնու հետ, իր որդիներից մեկն ընտանիքի հետ Ստեփանակերտում է, մյուս որդին՝ Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում.

«Գնում էի իմ տուն, երեխեքիս մոտ, ռուս խաղաղապահների օգնությամբ էինք կարողացել գնալ, ես գնացել էի Ռուսաստան՝ թոռնիկիս ծնունդն էր, մնացի 2 ամիս Ռուսաստանում, հետո 1 ամիս էլ Երեւանում մնացի, եկա Գորիս այն հույսով, որ գոնե այստեղից կարողանամ գնալ իմ տուն: Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղ իմ 18 տարեկան որդիս»:

Այս խորագրի վերջին նյութերը