Աշխարհահռչակ «Շրեկ» մուլտֆիլմը շարունակություն կունենա
«Շրեկ» անիմացիոն ֆիլմի հինգերորդ մասը մշակման փուլում է։ Տեղեկությունը հաստատել է Illumination կինոստուդիայի տնօրեն Քրիստոֆեր Մելեդանդրին, ով հանդես է գալիս որպես ժապավենի պրոդյուսեր։
Մասնագետի խոսքով՝ հավանական է, որ սկզբնական դերասանական կազմը կվերադառնա աշխատանքի։ Խոսքն առաջին հերթին գլխավոր հերոսներին հնչյունավորող Քեմերոն Դիասի, Մայք Մայերսի և Էդի Մերֆիի մասին է։
«Բանակցություններն արդեն սկսվել են, և այս փուլում ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեր աստղերը մեծ ոգևորություն են ցուցաբերում այս հնարավորության համար»,-հայտարարել է Մելեդանդրին։
Շրեկի հնարավոր վերագործարկման մասին խոսակցությունները շրջանառվում են մի քնի տարի։ Միևնույն ժամանակ, մեկ այլ մուլտֆիլմի հաջողությունը` «Կոշկավոր կատու 2. վերջին ցանկությունը», կարող է ստեղծողներին մղել գործողությունների: Վարձույթի ողջ ընթացքում այն վաստակել է մոտ 500 մլն դոլար։

Աղբյուրը՝ style.news.am