Լրահոս

05.10.2011 13:35


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջև ձևավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: ԱԳ նախարարը նշել է նաև Հայաստանի և Լիբանանի միջև իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը` որակելով այն որպես երրկողմ մշտապես զարգացող հարաբերությունների գրավական:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առևտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի: Երկուստեք առանձնակիորեն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Նաբիհ Բերրին նշել է, որ լիբանանահայ համայնքը կարևոր դեր է կատարում երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջև:

Զրուցակիցները քննարկել են միջինարևելյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը