Աշխարհ

06.04.2023 19:35


Նա լեգենդ է «Բարսելոնայի» բոլոր երկրպագուների աչքում․ Յորդի Կրույֆը՝ Մեսսիի մասին

Նա լեգենդ է «Բարսելոնայի» բոլոր երկրպագուների աչքում․ Յորդի Կրույֆը՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Յորդի Կրույֆը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Մեսսին լեգենդ է «Բարսելոնայի» բոլոր երկրպագուների աչքում: Մենք պետք է մտածենք մեր խաղերի մասին: Լիոնելն արտասովոր խաղացող է, որը պայմանագիր ունի այլ ակումբի հետ և պայքարում է տիտղոսների համար։ Մենք կվշտանայինք, եթե մեր առանձնահատուկ խաղացողը, ում պայմանագիրն ավարտվում է, խոսեր այլ ակումբների մասին»,- Կրույֆի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Մեսսիի վերադարձով։ Նշվել է նաև, որ արգենտինացի հարձակվողը դիտարկում է կատալոնական ակումբի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը