Լրահոս

06.04.2023 11:44


Խարբերդում «GAZel» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Խարբերդում «GAZel» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 6-ին, ժամը 06։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցում այրվում են պլաստամասե իրեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների թիվ 32/20 հասցեում գործող շշերի և պլաստմասսե թափոնների ընդունման կետի բակում այրվում են «GAZel» մակնիշի ավտոմեքենա և պլաստմասսե տարրաներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։07-ին։ Այրվել են բակում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենան և պլաստմասսե տարրաներ (25 խմ)։

Այս խորագրի վերջին նյութերը