Աշխարհ

06.04.2023 14:49


Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Ազգային հավաքականը նահանջել է աղյուսակում և զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Նախորդ դասակարգման աղյուսակում (դեկտեմբերի 22) մեր հավաքականը զբաղեցնում էր 95-րդ հորիզոնականը։

Վարկանիշային աղյուսակի առաջատարներն են Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները, որոնք խաղացել են Կատարում կայացած ԱԱ-2022-ի եզրափակչում։

Ազգային հավաքականների լավագույն տասնյակն այս տեսքն ունի՝

Հատկանշական է, որ թոփ-10-ում միայն երկու թիմ կա, որը ՈւԵՖԱ-ի անդամ չէ։ Ե՛վ Արգենտինան, և՛ Բրազիլիան, ընդ որում, ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն հավաքակաների եռյակում են։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը