Տնտեսական

06.04.2023 15:31


Ամերիաբանկը՝ թվային փոխակերպման առաջատար․ առաջին Doing Digital Forum-ը՝ Երևանում (տեսանյութ)

Ամերիաբանկը՝ թվային փոխակերպման առաջատար․ առաջին Doing Digital Forum-ը՝ Երևանում (տեսանյութ)

«Բացահայտելով թվային ապագան». հենց այս խորագիրն է կրում Հայաստանում առաջին անգամ անցկացվող Doing Digital Forum-ը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:

Ֆորումի նպատակը Հայաստանում և համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Հայաստանը դարձնել օրինակելի բիզնես-ներդրումային միջավայր, բարելավել կյանքի որակն ու համախմբել ոլորտի առաջատարներին․ հենց այս նպատակադրումով է Ամերիաբանկը որոշել լինել ֆորումի համակազմակերպիչը։

«Հպարտությամբ նշեմ, որ Ամերիան շարունակական վերափոխման հիանալի օրինակ է։ Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի թվային փոխակերպման առաջամարտիկ` վերջին 5-6 տարիներին մենք կրկին բացահայտել ենք ինքներս մեզ՝ ստեղծելով ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր: Մեր ԻՆՉՈւ-ն, մեր մեծ երազանքը, մեր առաքելությունն է բարելավել կյանքի որակը և Հայաստանը դարձնել բիզնես և ներդրումային օրինակելի միջավայր: Այս ճանապարհորդության ընթացքում մենք երբեք չենք դադարել արժևորել գործընկերության կարևորությունն ու ուժը: Ահա թե ինչու այսօր որպես համակազմակերպիչ միացել ենք այս միջոցառմանը, հյուրընկալել բանախոսների և փորձագետների ամբողջ աշխարհից ու բացել քննարկում հայաստանյան ամբողջ ֆինթեք ոլորտի համար»,-ասում է Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։

Doing Digital ֆորումի համակազմակերպիչ Ամերիաբանկը Հայաստանում՝ նորարարությունների և հաճախորդակենտրոն լուծումների հարուստ փորձառություն ունի։ Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն ընդգծում է․ «Ամերիաբանկը ավելի, քան 5 տարի է, ինչ թվային փոխակերպման ճանապարհին է: Մեզ համար այս ֆորումը հնարավորություն է կիսվելու մեր փորձով և քաղած դասերով: Ամերիաբանկն անցել է փոխակերպման 3 փուլ: Այս ճանապարհին մենք որդեգրել ենք միջազգային լավագույն փորձը: Ուզում եմ նշել, որ ֆինանսական ծառայությունները մեր կողմից մատուցվող ծառայությունների ընդամենը մի մասն են: Սկսելով ֆինանսական ծառայությունների թվայնացումից` մենք առաջին հերթին բարելավում ենք մեր հաճախորդների փորձառությունը»:

Բանկային ծառայությունների ու ֆինասական ոլորտում առաջատար լինելով, Ամերիաբանկը կարևորում է անձնակազմի վերապատրաստման, նորարարական հմտությունների տիրապետման անհրաժեշտությունը։ Նշենք, որ նախօրեին ֆորումի գլխավոր բանախոս Քրիս Սքիները Ամերիաբանկի անձնակազմի համար ունեցել է հատուկ վարպետության դաս:

Այս խորագրի վերջին նյութերը