Կարծիք

06.04.2023 19:40


«Ուղտը» կարող է թքել, բայց ուղտը մի օր անպայման չոքելու է դռանը

«Ուղտը» կարող է թքել, բայց ուղտը մի օր անպայման չոքելու է դռանը

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնել էին Կարեն Մկրտչյանի ձեռքերը, իսկ Ալեն Սիմոնյանը թքել էր նրա դեմքին։

Ալեն Սիմոնյանը սկզբում հաստատեց դա, հետո փորձեց հերքել, այսօր, իբր, ներողություն է խնդրել՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ նման բան եղել է։

Եթե նորմալ երկրում ապրեինք և ունենայինք նորմալ իշխանություններ, ապա Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրեր, հրաժարական տար և անվերադարձ դուրս գար քաղաքականությունից, բայց դե․․․

Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը և իշխող խմբակի մյուս անդամները մեր երկրի գլխին պատերազմ, պարտություն, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ բերելուց հետո եթե իրոք սիրում էին քաղաքացիներին, խոնարհվում նրանց առաջ և հպարտանում նրանցով, ապա պետք է ներողություն խնդրեին, հեռանային պաշտոններից ու ընդմիշտ մաքրվեին քաղաքական դաշտից՝ հանձնվելով արդարադատությանը։ Բայց նրանք դա չեն անի, քանզի ո՛չ սիրում են քաղաքացիներին, ո՛չ խոնարհվում նրանց առաջ, ոչ էլ հպարտանում նրանցով։

Նիկոլենք իշխանության են եկել աղքատությունն իրենց գրպաններում հաղթահարելու և սեփական կոմպլեքսներից ձերբազատվելու համար։ Իրենք վախենում են իշխանության կորստից, քանզի գիտեն, թե ինչ է լինելու դրանից հետո։ Բայց ինչքան էլ կառչած լինեն աթոռներից, միևնույն է ուղտը մի օր չոքելու է իրենց դռանը, որքան էլ որ հիմա փորձեն թքել քաղաքացու վրա։

Ինչ վերաբերում է Ալենի «ներողությանը», ապա մեր քաղաքացիները պետք է սա ընդունեն ի գիտություն։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց դուր չեկած մեկին փողոցում տեսնել, ձեռքերը ոլորել, թքել նրա վրա, հետո «ներողություն» խնդրել ու թեման համարել փակված։ Ալեն Սիմոնյանի «ներողությունն» այդ մասին էր։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը