Լրահոս

06.04.2023 21:39


Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրադրությունը

Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրադրությունը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։ Այդ մասին գրել է ֆեսյբուքյան էջում․

«Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ ԱՄՆ-ում:

Ապրիլի 5-ին ներկա եմ գտնվել ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտեի նոր կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ ՀՅԴ շարքերն են համալրել մի շարք նորագիրներ:

Երեկոյի ընթացքում ներկաների հետ քննարկել ենք ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրադրությունը, պատասխանել եմ մեր հայրենակիցներին հուզող հարցերին։

Այցելության շրջանակներում նախատեսված են մի շարք քաղաքական, կուսակցական և համայնքային հանդիպումներ ինչպես ԱՄՆ-ի Արևմտյան, այնպես էլ Արևելյան ափերում, մասնավորապես, Դետրոյթ, Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոն քաղաքներում։

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ի երեկոյեան ժամը 7-ին՝ Բրբենքի Բեշիր Մարտիրոսյան երիտասարդական կենտրոնի մարզասրահում տեղի է ունենալու հանրային հավաք, որին սիրով հրավիրում եմ բոլոր ցանկացողներին»:

Այս խորագրի վերջին նյութերը