Մումիաների շնորհիվ գիտնականները վերականգնել են հին աշխարհի կլիման
Մումիաների շնորհիվ գիտնականները վերականգնել են հին աշխարհի կլիման, գրում է Phys.org-ը՝ International Journal of Wood Culture-ի վրա հղումով։
Մասնագետները վերլուծել են փայտե ցուցանակները, որոնք հռոմեական ժամանակաշրջանում հանգուցյալի մարմնին ամրացրել են նախքան նրան զմռսողին հանձնելը: Այս արտեֆակտները ավելի շատ տեղեկություններ են պարունակում, քան անուններ: Գիտնականները ուշադրություն են դարձրել ծառի վրա տեսանելի օղակներին։ Յուրաքանչյուրը նշանակում է տարին, և դրանց ձևով կարելի է դատել եղանակի մասին։ Օրինակ, նեղ օղակները կարող են խոսել չոր ժամանակաշրջանի մասին։
Փայտի մի քանի կտոր քիչ է հնության կլիմայի մասին պատկերացում կազմելու համար։ Բայց մումիաների վրա բավականաչափ ցուցանակներ են պահպանվել։
«Կան հազարավոր ցուցանակներ աշխարհի թանգարաններում, և դրանք պատրաստված են բազմաթիվ տարբեր ծառատեսակներից»,-ասում է հնագետ Ֆրանսուա Բլոնդելը:
Նոր հետազոտության մեջ հաշվի են առնվել 300 նմուշ։ Այսպիսով, գիտնականները նախնական պատկերացում են ստացել այն մասին, թե ինչպիսին է եղել կլիման արևելյան Միջերկրական ծովում, ժամանակակից Լիբանանի տարածքում, հունական կղզիներում և Նեղոսի գետաբերանում։ Հենց այստեղ են աճել ծառերը, որոնցից ստեղծվել են վերլուծված նմուշները։

Աղբյուրը՝ news.am