Աշխարհ

07.04.2023 17:27


Լավրովը հանդիպել է Էրդողանի հետ

Լավրովը հանդիպել է Էրդողանի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Մինչ այդ, Անկարա կատարած այցի ընթացքում ՌԴ նախարարը բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, կողմերը քննարկել են Արցախում իրավիճակի կարգավորումը, ուկրաինական ճգնաժամը, «հացահատիկի գործարքը», Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը և Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը