Իսպանիայում թմրանյութ օգտագործել են դեռ 3 հազար տարի առաջ
Մարդիկ կարող էին հալյուցինոգեն թմրանյութեր օգտագործել դեռ երեք հազար տարի առաջ, կարծում են իսպանացի գիտնականները։ Դրա ապացույցները հայտնաբերվել են Միջերկրական ծովի Մենորկա կղզու քարանձավում, որը նախապատմական ժամանակներում ակտիվորեն օգտագործվում էր ծեսերի համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, խոսքը կղզու հարավ-արևմուտքում գտնվող Էս Կարիթքս քարանձավում հայտնաբերված մազերի նմուշների մասին է։
Գիտնականները կարծում են, որ այս քարանձավում հուղարկավորություններն իրականացվել են 600 տարի, ընդհուպ մինչև մ.թ. ա. 800 թվականը:
Հետազոտության հեղինակները փորձարկել են հայտնաբերված մազափնջերը, և դրանց վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ մազերի տերերը օգտագործել են բույսերից ստացված թմրանյութեր:
Այս մազերի վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց տերերը երեք պոտենցիալ ուժեղ հոգեակտիվ նյութեր են ընդունել՝ ատրոպին, սկոպոլամին և էֆեդրին։
Սրանք Եվրոպայում թմրանյութերի օգտագործման ամենավաղ ուղիղ ապացույցներն են:

Աղբյուրը՝ news.am