Հնդկաստանում մարդու զոհաբերություն են կատարել հանգուցյալ ասկետի հոգին հանգստացնելու համար
Հնդկաստանում իրավապահների կողմից ձերբակալվել է հինգ տղամարդ, որոնք 2019 թվականին մարդու զոհաբերություն են կատարել։Նրանց մեղադրում են կանանց գլխատելու մեջ, գրում է Hindustan Times-ը։
Սպանվել է 64-ամյա Շանթի Շոն, ում գլխատել են Ասամ նահանգի Գուվահատի քաղաքի Կամախյա տաճարի մոտ: Այս սրբավայրը համարվում է հավատացյալների հիմնական սրբավայրերից մեկը։
Գրեթե չորս տարի գործը չէին կարողանում բացահայտել, քանի որ հանգուցյալի մարմինը չէր նույնականացվել։
Այժմ փորձագետները կարողացել են պարզել կնոջ ինքնությունը։ Հետաքննության համաձայն՝ նրան սպանել է հինգ տղամարդկանցից բաղկացած խումբը, որը գլխավորում էր Մադհյա-Պրադեշ նահանգից 52-ամյա Պրադիպ Պատհակը։ Տղամարդը, ինչպես հայտարարել են ոստիկանները, հաշվեհարդար է տեսել Շոյի նկատամմբ, որպեսզի հանգստություն պարգևի իր հանգուցյալ եղբոր հոգուն։
Հնդկաստանում մարդու զոհաբերություն են կատարել հանգուցյալ ասկետի հոգին հանգստացնելու համար
Հնդկաստանում իրավապահների կողմից ձերբակալվել է հինգ տղամարդ, որոնք 2019 թվականին մարդու զոհաբերություն են կատարել։ Նրանց մեղադրում են կանանց գլխատելու մեջ, գրում է Hindustan Times-ը։
Սպանվել է 64-ամյա Շանթի Շոն, ում գլխատել են Ասամ նահանգի Գուվահատի քաղաքի Կամախյա տաճարի մոտ: Այս սրբավայրը համարվում է հավատացյալների հիմնական սրբավայրերից մեկը։
Գրեթե չորս տարի գործը չէին կարողանում բացահայտել, քանի որ հանգուցյալի մարմինը չէր նույնականացվել։
Այժմ փորձագետները կարողացել են պարզել կնոջ ինքնությունը։ Հետաքննության համաձայն՝ նրան սպանել է հինգ տղամարդկանցից բաղկացած խումբը, որը գլխավորում էր Մադհյա-Պրադեշ նահանգից 52-ամյա Պրադիպ Պատհակը։ Տղամարդը, ինչպես հայտարարել են ոստիկանները, հաշվեհարդար է տեսել Շոյի նկատամմբ, որպեսզի հանգստություն պարգևի իր հանգուցյալ եղբոր հոգուն։
Չարագործի ազգականը մահացել է 11 տարի առաջ։
Աղբյուրը՝ news.am