Լրահոս

08.04.2023 20:37


Վանաձորում 75-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել համադասարանցուն

Վանաձորում 75-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել համադասարանցուն

Երեկ՝ ապրիլի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12․00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 75-ամյա Մելսիկ Ծ․-ն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում իր վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 76-ամյա Էլմիրա Պ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վրաերթի ենթարկվածը ռեամոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսելուց, ասում էին՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովետական տարիներին սովորել են նույն դպրոցի նույն դասարանում։

Այս խորագրի վերջին նյութերը