Լրահոս

09.04.2023 11:38


Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ վերջինս շրջվել է, կան տուժածներ

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Toyota»-ն․ վերջինս շրջվել է, կան տուժածներ

Ապրիլի 9-ին, ժամը 05։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Թ. Մ.) եւ «Toyota Fortuner» (վարորդ՝ Գ. Ճ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ռ. Խ.-ն (ծնված 1998 թ.) եւ «Volkswagen Caddy» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Ռ. Հ.-ն (ծնված 1994 թ.) եւ Ա. Խ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen Caddy» ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ ուղղել «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը