Ադրբեջանի կառավարության այս պահվածքը մենք համարում ենք՝ հակասում է բարիդրացիության սկզբունքներին․ Իրանի ԱԳՆ
Իրանը կարծում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները Բաքվի կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված իրանցի դիվանագետների նկատմամբ հակասում են բարիդրացիության սկզբունքներին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ՆասերՔանանի Չաֆին։
«Ադրբեջանի Հանրապետության կառավարության այս պահվածքը, մենք համարում ենք, որ հակասում է բարիդրացիության սկզբունքներին»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին «փոխադարձ հարգանք ցուցաբերել, շարժվել դեպի բարիդրացիություն», ինչպես նաև «հեռու մնալ» «տարածաշրջանի թշնամիներից», այդ թվում՝ Իսրայելի «սիոնիստներից»։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Իրանի դեսպանին արտահայտվել է «վճռական դժգոհություն Ադրբեջանի դեմ իր երկրի վերջին սադրիչ գործողությունների կապակցությամբ»։
Ադրբեջանի կառավարության այս պահվածքը մենք համարում ենք՝ հակասում է բարիդրացիության սկզբունքներին․ Իրանի ԱԳՆ
Իրանը կարծում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները Բաքվի կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված իրանցի դիվանագետների նկատմամբ հակասում են բարիդրացիության սկզբունքներին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Ադրբեջանի Հանրապետության կառավարության այս պահվածքը, մենք համարում ենք, որ հակասում է բարիդրացիության սկզբունքներին»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին «փոխադարձ հարգանք ցուցաբերել, շարժվել դեպի բարիդրացիություն», ինչպես նաև «հեռու մնալ» «տարածաշրջանի թշնամիներից», այդ թվում՝ Իսրայելի «սիոնիստներից»։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Իրանի դեսպանին արտահայտվել է «վճռական դժգոհություն Ադրբեջանի դեմ իր երկրի վերջին սադրիչ գործողությունների կապակցությամբ»։
Աղբյուրը՝ hraparak.am