Կոտայքի մարզում պարեկը Volkswagen-ով բախվել է ծառայության մեջ գտնվող մեկ այլ պարեկի վարած Toyota-ին. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ (լուսանկար)
Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49.5 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Թաթուլ Մամյանի վարած վրացական համարանիշներով Volkswagen Cadi և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Գրիգոր Ճաղարյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Fortuner-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Ռաֆայել Հակոբյանը, Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Խաչիկյանը և Երևանի բնակիչ 25-ամյա Ռուստամ Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վարորդերը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդ Թ. Մամյանը, ով աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակում, որպես պարեկ, կոչումով Ոստիկանության լեյտենանտ է, իսկ Toyota Fortuner-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում, նրա վարորդ Գ. Ճաղարյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես ավագ պարեկ, կոչումով Ոստիկանության կապիտան է:
Վիրավորներից Ռ. Խալաթյանը, աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես կրտսեր պարեկ, կոչումով ոստիկանության սերժանտ է: Վիրավորներից Ա. Խաչիկյանը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, որպես ապահովագրող: