Շղթայական ավտովթար Կիևյան փողոցում․ վիրավորներից մեկը հղի կին է
Այսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Կիևյան փողոցում` «Շանթ» հեռուստաընկերության դիմաց, բախվել են Mercedes, 2 Nissan Tida և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորը, որը հղի է, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»:
Բախման հետևանքով Mercedes-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք, հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքեր։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։