Ապրիլ 7-ինՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի կազմակերպությամբ տեղի ունեցավ ընթրիք-հանդիպում ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ:
Մտերմիկ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կենտրոնական կոմիտեի անդամ Հովիկ Սալիպայի և ատենապետ Տարոն Տ. Խաչատուրյանի բարի գալստյան խոսքերից հետո, նաև իր սրտի խոսքով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը և բոլորին ոգեշնչեց, որպեսզի շարունակեն իրենց պայքարը Հայաստանի ապագայի վերակերտման գործում:
Ապրիլ 8-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել է Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Զավարյան կոմիտեության կենտրոն: Կրեսենտա հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տեր Հովհաննիսյան Երիտասարդական Կենտրոն»-ի հարկի տակ համախմբվել էին ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներ և պատանեկան միության ներկայացուցիչները: Երիտասարդների համար ոգեւորիչ էր մոտիկից հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման գործիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին և մոտիկից լսել նրա տեսակետներն ու իրենց հարցերի պատասխանները ստանալ:
ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին.
«Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին, այն բանի համար, որ նա ժամանակ է գտել հանդիպելու մեր ղեկավարներին և անդամներին՝ քննարկելու Հայաստանի և Արցախի ներկա ճգնաժամը, որն առաջացել է Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով»,-նշված է հայտարարության մեջ։
Ապրիլի 9-ին Իշխան Սաղաթելյանը այցելեց Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ Զատկական արարողությունը նախագահում էր թեմի առաջնորդ Տ. Թորգոմ Սրբազան Տոնոյանը: Իշխան Սաղաթելյանին ուղեկցում էր կենտրոնական կոմիտեի պատուիրակությունը, որի մեջ մտնում էին Լևոն Պարոնյանը և Լաուրա Հակոբյանը:
Իշխան Սաղաթելյանի հաջորդ հանրային հավաքը և հանդիպումը կայանալու է երկուշաբթի՝ ապրիլ 10-ին՝ երեկոյան ժամը 7:30-ին, Բրբենքի «Բեշիր Մարտիրոսյան» երիտասարդական կենտրոնի մարզասրահում:
Հասցէն է՝ 75 E Santa Anita Ave, Burbank, CA 91502.
Իշխան Սաղաթելյանի հանդիպումները Լոս Անջելեսում
Ապրիլ 7-ին ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի կազմակերպությամբ տեղի ունեցավ ընթրիք-հանդիպում ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ:
Մտերմիկ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կենտրոնական կոմիտեի անդամ Հովիկ Սալիպայի և ատենապետ Տարոն Տ. Խաչատուրյանի բարի գալստյան խոսքերից հետո, նաև իր սրտի խոսքով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը և բոլորին ոգեշնչեց, որպեսզի շարունակեն իրենց պայքարը Հայաստանի ապագայի վերակերտման գործում:
Ապրիլ 8-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել է Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Զավարյան կոմիտեության կենտրոն: Կրեսենտա հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տեր Հովհաննիսյան Երիտասարդական Կենտրոն»-ի հարկի տակ համախմբվել էին ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներ և պատանեկան միության ներկայացուցիչները: Երիտասարդների համար ոգեւորիչ էր մոտիկից հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման գործիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին և մոտիկից լսել նրա տեսակետներն ու իրենց հարցերի պատասխանները ստանալ:
ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին.
«Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին, այն բանի համար, որ նա ժամանակ է գտել հանդիպելու մեր ղեկավարներին և անդամներին՝ քննարկելու Հայաստանի և Արցախի ներկա ճգնաժամը, որն առաջացել է Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով»,-նշված է հայտարարության մեջ։
Ապրիլի 9-ին Իշխան Սաղաթելյանը այցելեց Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ Զատկական արարողությունը նախագահում էր թեմի առաջնորդ Տ. Թորգոմ Սրբազան Տոնոյանը: Իշխան Սաղաթելյանին ուղեկցում էր կենտրոնական կոմիտեի պատուիրակությունը, որի մեջ մտնում էին Լևոն Պարոնյանը և Լաուրա Հակոբյանը:
Իշխան Սաղաթելյանի հաջորդ հանրային հավաքը և հանդիպումը կայանալու է երկուշաբթի՝ ապրիլ 10-ին՝ երեկոյան ժամը 7:30-ին, Բրբենքի «Բեշիր Մարտիրոսյան» երիտասարդական կենտրոնի մարզասրահում:
Հասցէն է՝ 75 E Santa Anita Ave, Burbank, CA 91502.
Աղբյուրը` yerkir.am