Աշխարհ

10.04.2023 20:30


Չինացին հարևանի հետ վեճի պատճառով մահու չափ վախեցրել է նրա 1100 հավին ու դատապարտվել 6 ամսվա ազատազրկման

Չինացին հարևանի հետ վեճի պատճառով մահու չափ վախեցրել է նրա 1100 հավին ու դատապարտվել 6 ամսվա ազատազրկման

Չինաստանում տղամարդը դատապարտվել է վեց ամիս ազատազրկման այն բանից հետո, երբ հարևանի հետ վեճի պատճառով, ներխուժել է վերջինիս ֆերմա և սպանել 1100 հավի:

Տղամարդը, որը ներկայացվել է միայն Գու ազգանունով, գաղտագողի մտել է իր հարևան Չժոնի հավի ֆերմա և, օգտագործելով շատ ուժեղ լուսարձակող լապտեր, վախեցրել հավերին. թռչունները խուճապի են մատնվել ու, ընկնելով քաոսի մեջ, սպանել իրար, հայտնում է asiaone.com-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսել է նրանից, որ Գու վրդովվել է, քանի որ հարևանը կտրել է իր ծառերը՝ առանց իրեն տեղյակ պահելու: Ի պատասխան՝ Գուն, որը Չինաստանի հարավ-կենտրոնական Հունան նահանգի Հենյան շրջանից է, գիշերը մի քանի անգամ գաղտագողի մտել է Չժոնի հավի ֆերմա:

Անհասկանալի էր, թե որն էր Գուի սկզբնական մտադրությունը. նա դատարանում ասել է, որ օգտագործել է լապտերը «հավերին վախեցնելու համար»: Տղամարդու գործողությունների հետևանքով վախեցած թռչունները կուտակվել մի անկյունում, ինչի հետևանքով նրանցից 460-ը սատկել է:

Գուին պարտադրել են հարևանին 3000 յուան (581 դոլար) փոխհատուցում վճարել:

Այս վճիռը Գուին ավելի է զայրացրել, և նա նորից է վերադարձել Չժոնի ֆերմա՝ կրկնելու իր գործողությունները՝ այս անգամ վախեցնելով և սպանելով 640 հավի:

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ ընդհանուր 1100 սատկած հավի փոխհատուցման գումարը 13 840 յուան է (2015 դոլար)։

Երեքշաբթի դատարանը հայտարարել է, որ Գուի գործողությունները դիտավորյալ են եղել: Նրան դատապարտել են վեց ամսվա ազատազրկման և մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ հաշվի առնելով, որ տղամարդը զղջում է իր արարքի համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը