Աշխարհ

10.04.2023 19:45


Գինեսի ռեկորդ սահմանած աշխարհի ամենավաղածին երկվորյակները նշել են առաջին տարեդարձը (լուսանկար)

Գինեսի ռեկորդ սահմանած աշխարհի ամենավաղածին երկվորյակները նշել են առաջին տարեդարձը (լուսանկար)

Աշխարհի ամենավաղածին երկվորյակները, որոնք լույս աշխարհ են եկել Տորոնտոյում, նշել են իրենց առաջին տարեդարձը. փոքրիկները լույս աշխարհ են եկել նախատեսված ժամկետից 126 օր շուտ, ինչը բժիշկներին ստիպել է ասել, որ երեխաներին չի հաջողվի փրկել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ադիան և Ադրիալը ծնվել են ընդամենը 22 շաբաթականում. նրանք կշռում էին կես կիլոգրամ:

Երկվորյակների մայրն ու հայրը՝ Շակինա Ռաջենդրամը և Քևին Նադարաջան, աղոթել են հրաշքի համար այն բանից հետո, երբ կինը վաղաժամ է ծննդաբերել: Նրանք միանգամայն շոկի են մատնվել, երբ բժիշկները նրանց ասել են, որ երկվորյակների ողջ մնալու հույս չկա:

Ինչպես վաղածին երեխաների մեծ մասը, նորածինները որոշ առողջական բարդություններ են ունեցել: Երկվորյակները տարել են ուղեղի արյունահոսություն, աղիների և թոքերի հետ կապված խնդիրներ, եղել են նաև գրեթե մահամերձ պահեր։

«Մենք շատ դժվար խոսակցություններ ենք ունեցել բժիշկների հետ… Բժիշկները գալիս էին մեզ մոտ և ասում. «Գուցե ժամանակն է հրաժարվել բժշկական օգնությունից»»,-պատմել է երկվորյակների մայրը՝ Շակինան:

Սակայն ծնողները չեն համաձայնել հրաժարվել իրենց երկվորյակներից:

Արդյունքում Ադիան և Ադրիալը ներկայում գրանցված են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենավաղածին և ամենաթեթև քաշով երկվորյակները:

The world's most premature twins Adiah and Adrial celebrated their first birthday in March after being born 126 days early, as doctors said there was nothing they could do to save themThe twins' mother and father Shakina Rajendram and Kevin Nadarajah had prayed for a miracle after Shakina went into labor early and were told there was  nothing the doctors could doProclaiming that God was in control, the twins' parents told in recent TikTok videos how their trust in God 'anchored' them during the tough periodAdrial has had a more difficult road to recovery than his sister, but both babies are meeting their milestones, their parents said, documenting many of them in TikTok videos

Այս խորագրի վերջին նյութերը