Լրահոս

10.04.2023 17:24


Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաներում Դրոյի փողոցի թիվ 22/5 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Անդրանիկ Ջամբուրյանի վարած Nissan մակնիշի և 21-ամյա Սամվել Բենգջանյանի վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Porsche-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 21-ամյա Էլեն Փալաջյանն ու 23-ամյա Ս․ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացու ավտոմեքենայով։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը