Աշխարհ

10.04.2023 18:31


Hermes-ը երկրորդ ամենաթանկարժեք լյուքս ապրանքանիշն է դարձել աշխարհում

Hermes-ը երկրորդ ամենաթանկարժեք լյուքս ապրանքանիշն է դարձել աշխարհում

Hermes International-ի շուկայական արժեքը պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գերազանցել է 200 միլիարդ եվրոն։

Ֆրանսիական դիզայներներական նորաձևության տունն առաջ է անցել շվեյցարական Novartis AG դեղագործական ընկերությունից՝ զբաղեցնելով ութերորդ հորիզոնականը STOXX Europe 600 ինդեքսի ամենաթանկ ընկերությունների մեջ:

Բացի այդ, Hermes International-ը ներկայումս երկրորդ ամենաթանկ լյուքս ապրանքանիշն է LVMH Moet Hennessy Louis Vuitton SE-ից հետո՝ 420 միլիարդ եվրո շուկայական արժեքով:

Bloomberg-ը նշում է, որ Hermes International-ը 2023 թվականին աճել է մոտ 30%-ով, քանի որ ներդրողները վստահ են շքեղության շուկայի ունակությանը դիմակայելու տնտեսական անկմանը, ինչը հիմնականում պայմանավորված է Չինաստանի կողմից բարձրակարգ շքեղ ապրանքների պահանջարկի վերջին աճով:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը