Լրահոս

11.04.2023 09:29


«Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը սպասասրահում հանկարծամահ է եղել

«Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը սպասասրահում հանկարծամահ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և սպասասրահում հանկարծամահ է եղել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացածը Երևանի բնակիչ 79-ամյա Վլադիկ Բարսեղյանն է, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր Հայաստան։

Այս խորագրի վերջին նյութերը