Աշխարհ

11.04.2023 10:13


Պերուում 76 ուղևոր տեղափոխող ավտոբուսն ընկել է գետ

Պերուում 76 ուղևոր տեղափոխող ավտոբուսն ընկել է գետ

Պերուի Հուանուկո-Լիմա երթուղու միջքաղաքային ավտոբուսը վթարի է ենթարկվել և ընկել գետը, հայտնում է Republica-ն։

Նշվում է, որ ավտոբուսը բախվել է բեռնատարին: Վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 25-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 76 ուղևոր։

Ըստ հրապարակման՝ պարզվել է, որ վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը