Աշխարհ

11.04.2023 17:19


Շակիրան ասել է՝ ինչու է երեխաների հետ Բարսելոնայից Մայամի տեղափոխվել

Շակիրան ասել է՝ ինչու է երեխաների հետ Բարսելոնայից Մայամի տեղափոխվել

Երգչուհի Շակիրան Twitter-ում շփվել է երկրպագուների հետ և բացատրել, թե ինչու է որոշել իր երեխաների հետ Բարսելոնայից Մայամի տեղափոխվել։ Աստղի խոսքով՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ինքը և որդիները դարձել են պապարացիների հետապնդումների թիրախ։ Շակիրան դժգոհել է ԶԼՄ-ների ուշադրությունից։

«Իմ երեխաները՝ Միլանն ու Սաշան, շատ դժվար տարի են անցկացրել՝ տառապելով պապարացիների և Բարսելոնայի մի շարք լրատվամիջոցների կողմից անընդհատ ոտնձգություններից և հետապնդումներից»,-պատմել է երգչուհին:

Շակիրան ամերիկյան լրատվամիջոցներին հորդորել է չսպասել իր երեխաներին դպրոցի մոտ և թաքուն չլուսանկարել տղաներին։

«Ես լրատվամիջոցներին խնդրում եմ իմ երեխաների անունից հարգել նրանց անձնական իրավունքը: Խնդրում եմ ձեռնպահ մնալ նրանց դպրոց գնալ-գալու, մեր տան դռան մոտ սպասելուց կամ արտադասարանական և ժամանցի հետևից»,-գրել է երգչուհին սոցիալական ցանցերում։

Շակիրայի խոսքով՝ այս կոչը նա գրել է ոչ թե որպես երգչուհի, այլ որպես երկու երեխաների սիրող մայր։

Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են 2022 թվականի հունիսին՝ 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ ֆուտբոլիստի դավաճանության պատճառով։ Նրանք երկու որդի ունեն՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը