Տնտեսական

11.04.2023 11:52


Սոցիալական պատասխանատվության մշակույթը Doing Digital Forum-ում. Ամերիաբանկն աջակցում է «Զլինկ» նախագծին

Սոցիալական պատասխանատվության մշակույթը Doing Digital Forum-ում. Ամերիաբանկն աջակցում է «Զլինկ» նախագծին

Դպրոցական ծրագրից դուրս, բայց ոչ պակաս կարևոր։

Դպրոցականների համար ստեղծված «Զլինկ» հավելվածն օգնում է երեխաներին վաղ տարիքից կողմնորոշվել սեփական հետաքրքրությունների շրջանակում, գտնել այն, ինչ իրենց դուր է գալիս ու մասնագիտանալ այդ ոլորտում։ Հավելվածում կան բազմաթիվ կուրսեր, դասախոսություններ, որոնց միջոցով երեխաները կարող են յուրացնել այս կամ այն մասնագիտությունն ու հմտությունը, եթե կարճ՝ մասնագիտական կողմնորոշում է տալիս նրանց։ Ժամանակի ընթացքում կարող է նաև ընդլայնվել մասնագիտությունների ցանկը, իսկ դասախոսություններն ու սեմինարները վարում են իրենց գործի իսկական վարպետները, որոնք դպրոցականներին են փոխանցում ոչ միայն իրենց փորձն ու գիտելիքները, այլև էնտուզիազմը։ Եվ այս ամենը` բացարձակ անվճար։

Հավելվածի զարգացմանն օգնելու համար Ամերիաբանկը բազմաթիվ նախաձեռնություններով է հանդես եկել, որոնցից մեկն էլ ներկայացվեց Doing Digital ֆորումի ժամանակ։ Այս անգամ «Զլինկ» ծրագրին հնարավոր էր նվիրատվություն կատարել նաև Ameria PhonePOS հավելվածի միջոցով։

Այս նորարարության շնորհիվ Ձեր սմարթֆոնը, եթե այն աշխատում է Android 8.1 և ավելի բարձր օպերացիոն համակարգով, կարող է դառնալ POS տերմինալ։ Դրանից կարող են օգտվել միայն իրավաբանական անձիք և անհատ ձեռներեցները։

Doing Digital ֆորումի ժամանակ անհրաժեշտ էր բացել Ameria PhonePOS-ը, գրել գումարի չափը, քարտը մոտեցնել հեռախոսին և վերջ։ Նվիրատվությունը կատարված էր։ Հավելվածի քրաուդֆանդինգն իրականացվում է reArmenia հարթակում։

BeFunky-collage (1)

Սա Ամերիայի ու reArmenia-ի առաջին համագործակցությունը չէ։ Նույն «Զլինկ» հավելվածի համար Ամերիաբանկը ևս մեկ արշավ էր իրականացրել Digitec տեխնոցուցահանդեսի ժամանակ։ Ամերիաբանկի տաղավարի կենտրոնում երկու էլեկտրական հեծանիվներ էին, որոնք վարելով՝ այցելուները կուտակում էին միավորներ` գումարի տեսքով: Հեծանիվ վարողի անունից, սակայն Ամերիաբանկի կողմից գումարը կրկնապատկվել է և փոխանցվել «Զլինկին»։

reArmenia հարթակի համակարգող Նաթելլա Ավանեսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Ամերիաբանկը սեփական նախաձեռնությամբ հաճախ է միանում հատկապես կրթական ծրագրերի աջակցությանը։ Առաջին նման ծրագրերից մեկն էլ Սյունիքի մարզի գյուղերի դպրոցներում քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների ու ճաշարանների վերազինում էր։

«Ամերիաբանկի հետ ունենք նաև կորպորատիվ գործակցություն, մասնավորապես, Ամանորին Ամերիայի թիմի համար անակնկալներից մեկը եղել էին նվեր քարտերը: QR կոդերն ակտիվացնելով` աշխատակիցները նվիրատվություն էին կատարել reArmenia հարթակի տարբեր նախագծերի»,-նշեց Նաթելլա Ավանեսյանը։

Նշենք նաև, որ Ամերիաբանկն այն բացառիկ կազմակերպություններից է, որը ձևավորում է սոցիալական պատասխանատվության յուրատեսակ մշակույթ ինչպես թիմի ներսում, այնպես էլ լայն հանրության շրջանում:

Ի դեպ, ապացուցված փաստ է, որ հաճույքի ամենամեծ չափաբաժինը մարդը ստանում է հենց բարի գործ անելիս։ Եվ դուք արդեն գիտեք` ինչպես օժանդակել տարբեր նախագծերի իրականացմանը: Պարզապես այցելեք reArmenia.com կայք ու աջակցեք հարթակի տարբեր նախագծերի:

Այս խորագրի վերջին նյութերը