Պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը
Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով` համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի` հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:
«Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի` նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ` 2 ժամով դադարեցնել»,-նշել է Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաընկերություններն են «Շանթը», ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունան»:
Նա վստահեցրել է, որ գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի` անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է: