Լրահոս

11.04.2023 12:44


Իջևանում հրդեհ է բռնկվել փայտածուխով բարձված Opel Zafira-ում

Իջևանում հրդեհ է բռնկվել փայտածուխով բարձված Opel Zafira-ում

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 86 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները նախ կանխել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոմեքենան էլ պատկանում է Տավուշի մարզի բնակիչ Արծրուն Շահինյանին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը մասնակի և այնտեղ բարձված 2 պարկ փայտածուխը։

Այս խորագրի վերջին նյութերը