Լրահոս

11.04.2023 13:42


Սյունիքի մարզում 33-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է քարերին և կողաշրջվել․ կա վիրավոր

Սյունիքի մարզում 33-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է քարերին և կողաշրջվել․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սևակ Մաթևոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը