Լրահոս

11.04.2023 22:15


«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գազային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը