Աշխարհ

12.04.2023 19:46


Երազում տեսած թվերը կնոջը հարստացրել են

Երազում տեսած թվերը կնոջը հարստացրել են

Մալայզիայում խանութի 54-ամյա սեփականատերը վիճակախաղով շահել է երազում տեսած թվերի համադրության շնորհիվ, հաղորդում է Malay Mail-ը:

Կինը վիճակախաղի տոմսում նշել է թվերի երկու համադրություն՝ 5785 և 3887: Առաջին համադրությունը նա բազմիցս տեսել է երազում, իսկ մյուսը մի քանի անգամ նկատել է մեքենաների հաշվառման համարանիշերի վրա, երբ գնացել է Բանտինգ քաղաք՝ հարազատների մոտ։

Երկու համադրություններն էլ շահել են վիճակախաղի խաղարկության ժամանակ և հարստություն բերել նրան։ Շահումը կազմել է 16,3 միլիոն մալայզիական ռինգիտ։

Հաղթողը պատմել է, որ ցնցված է եղել և չի կարողացել գիշերը քնել հուզմունքի պատճառով։ Նա նախատեսում է իր շահած գումարը ծախսել իր ընտանիքի համար տուն գնելու և արձակուրդ գնալու համար:

«Լինելով խանութի սեփականատեր՝ ես աշխատում եմ շաբաթը յոթ օր և երկար տարիներ արձակուրդ չեմ վերցրել։ Ես կցանկանայի ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ և այժմ վերջապես կարող եմ դա անել»,-ասել է նա։

Կինը հավելել է, որ կցանկանար նաև շահումի մի մասը ծախսել բարեգործության վրա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը