Լրահոս

12.04.2023 08:30


Արարատի մարզում ճակատ ճակատի բախվել են MAZDA-ն ու VAZ 2104-ը. կա զոհ

Արարատի մարզում ճակատ ճակատի բախվել են MAZDA-ն ու VAZ 2104-ը. կա զոհ

Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:50-ի սահմաններում՝ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են MAZDA և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության ավտոմեքենային: Այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով կան վիրավորներ:

Այս խորագրի վերջին նյութերը