Լրահոս

12.04.2023 11:23


Իշխան Սաղաթելեանն այցելել է Արևմտեան Թեմի Առաջնորդին

Իշխան Սաղաթելեանն այցելել է Արևմտեան Թեմի Առաջնորդին

ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ Իշխան Սաղաթելեանը ապրիլի 11-ին ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի Առաջնորդարան և Ս. Լևոն մայր եկեղեցի և հանդիպեց Արևմտեան թեմի առաջնորդ Տեր Յովնան Արք. Տերտէրեանի հետ։

Սաղաթելեանին ուղեկցում էին ՀՅԴ Արևմտեան Միացեալ Նահանգների կենտրոնական կոմիտէի ատենապետ՝ Տարոն Տեր-Խաչատուրեանը և Կենտրոնական կոմիտէի անդամ Լևոն Պարոնեանը։ Հանդիպման ընթացքում առաջնորդին ուղեկցում էր Սուրբ Լեոն տաճարի հոգևոր հովիւ Տեր Խաժակ քահանայ Շահբազեանը։

Սաղաթելեանին և ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ պատուիրակութեանը արժանացան առաջնորդի ջերմ ընդունելութեանն ու ծաւալուն քննարկում ծաւալուեց Հայաստանում և Արցախում առկայ ճգնաժամի շուրջ։

Սաղաթելեանն իր գնահատականն է տուել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին և քննարկել հնարաւոր լուծումները։ Առաջնորդ սրբազանը իր ցանկութիւնն է յայտնել հայրենիքում խաղաղութեան և ներդաշնակութեան համար՝ աղոթելով Արցախի և Սիւնիքի համար։

BeFunky-collageշշ - 2023-04-12T112824.374

Այս խորագրի վերջին նյութերը