Լրահոս

12.04.2023 12:02


Կոտայքում Mercedes-ը բախվել է կայանված Պարեկային ծառայության Toyota Fortuner-ին․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքում Mercedes-ը բախվել է կայանված Պարեկային ծառայության Toyota Fortuner-ին․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00․10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ» տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սիրարփի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորին, ով հղի է, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը շահագործվում է Yandex ծառայության կողմից որպես տաքսի․ այն վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes -ի վարորդի համար, ով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կայանված Toyota Fortuner-ին։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը