Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ «Հաղթանակ» կամրջի տակ քաղաքացի կա ընկած։ Պարեկները ոտքով մոտ 1 կիլոմետր դժվարանցանելի ճանապարհով մոտենում են ընկած քաղաքացուն և պարզում, որ նա ունի վնասվածքներ ու ահազանգում են 1-03։ Մինչ շտապօգնության խումբը օպերատիվորեն կժամաներ, պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում անօգնական տղամարդուն, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխում եմ հիվանդանոց։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Պարեկներն ու բժիշկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություներով նա Երևանի բնակիչ 49-ամյա Արսեն Գ-ն է։
Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնում, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Տղամարդն ընկել է Հաղթանակ կամրջից և ողջ մնացել