Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին և ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին, 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 12-ին կեսօրից հետո, ապրիլի 13-ին, 14-ին, ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-ին և 13-ին՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-17-ը կլինի առանց տեղումների եղանակ։
Մարզերում ապրիլի 12-ի ցերեկը, ապրիլի 13-ին, 14-ին շրջանների զգալի մասում, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-ին, 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։
Ապրիլի 15-ին, 16-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6մ/վ, ապրիլի 12-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում ապրիլի 12-ին և 13-ին սպասվում է անձրև և ամպրոպ։