Լրահոս

12.04.2023 17:31


Հենց Երևանը պատրաստ լինի, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման առարկայական հարցերին․ Զախարովա

Հենց Երևանը պատրաստ լինի, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման առարկայական հարցերին․ Զախարովա

Ռուսական կողմը բավարարված է նրանով, որ Հայաստանը պահպանում է հետաքրքրվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներին ընդունելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը:

«Կարող եմ նաև հավելել, որ հենց Երևանում պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական հարցերին՝ կապված կոնկրետ մանրամասների հետ»,-ասել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է նման առաքելության տեղակայման ժամկետների վերաբերյալ լրագրողի հարցին, Զախարովան նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել Երևանին, քանի որ առաքելությունը «պետք է տեղակայվի կամ կարող է տեղակայվել Հայաստանում»:

Այս խորագրի վերջին նյութերը