Լրահոս

13.04.2023 10:24


«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում «Nissan Tiida»-ն բախվել է կայանած «GAZel» մակնիշի էվակուատորին. կան տուժածներ

«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում «Nissan Tiida»-ն բախվել է կայանած «GAZel» մակնիշի էվակուատորին. կան տուժածներ

Ապրիլի 13-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1985 թ․) բախվել է կայանած «GAZel» մակնիշի էվակուատորին (վարորդ՝ Տ. Ք., ծնված 1992 թ․)։

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը