Աշխարհ

13.04.2023 18:13


Արքայազն Հարրին Չարլզ 3-րդի թագադրությանը կմեկնի մենակ՝ առանց Մեգանի

Արքայազն Հարրին Չարլզ 3-րդի թագադրությանը կմեկնի մենակ՝ առանց Մեգանի

Սասեքսի դուքսը ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի թագավորի թագադրությանը, սակայն առանց կնոջ՝ Սասեքսի դքսուհու: Արքայազնը մայիսի 6-ին կմիանա Վեսթմինսթերյան աբբայությունում անցկացվող թագադրության արարողությանը հրավիրված 2000 հյուրերին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

unnamed (1)-1

Արքայազն Հարրիի «Պահեստայինը» վերնագրով հուշագրության հրատարակումից հետո արքայական ընտանիքն առաջին անգամ կլինի միասին: Գրքում նկարագրվում են արքայական ընտանիքում առկա տարաձայնությունները, և, ըստ BBC-ի, Մեգանի որոշումը՝ չմասնակցել թագադրությանը, ցույց է տալիս, որ այդ տարաձայնությունները շարունակվում են:

Թագադրության օրը համընկնում է Հարրիի և Մեգանի որդու՝ արքայազն Արչիի ծննդյան օրվա հետ: Վերջինս կմնա ԱՄՆ-ում՝ մոր և քրոջ հետ:

Արքայազն Հարրիի կողմից թագադրության արարողությանը մասնակցելու մասին հայտարարություն է տարածել ինչպես Բուքինգհեմյան պալատը, այնպես էլ հենց Հարրին և Մեգանը:

unnamed (2)-1

Թագադրության արարողությանը հաջորդելու են տարբեր հանրային միջոցառումներ և համերգներ, որոնց, ամենայն հավանականությամբ, ներկա կգտնվի նաև արքայական ընտանիքը: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ ժամանակ արքայազն Հարրին դեռ կլինի Միացյալ Թագավորությունում թե ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը