Աշխարհ

13.04.2023 20:38


Համացանցում մեկնաբանողները այդքան զգացմունքային չեն, որքան թվում են զրուցակիցներին

Համացանցում մեկնաբանողները այդքան զգացմունքային չեն, որքան թվում են զրուցակիցներին

Սոցցանցերի օգտատերերը գերագնահատում են մեկնաբանողների կամ գրառումների հեղինակների վրդովմունքի աստիճանը։ Համենայն դեպս, երբ խոսքը վերաբերում է քաղաքական թեմաներին։ Այս եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները, հայտնում է Knife-ը։

Նեյրոնային ցանցերի միջոցով նրանք գտել են ամերիկյան քաղաքականության մասին գրառումներ։ Այնուհետև հրապարակումից հետո 15 րոպեի ընթացքում հեղինակների հետ կապ են հաստատել և խնդրել նկարագրել իրենց հուզական վիճակը:

Դրանից հետո գրառումները ցույց են տվել 650 կամավորների։ Նրանք պետք է գնահատեին գրողի տրամադրությունը։ Պարզվել է՝ մարդիկ ավելի ճիշտ են հասկանում ուրախության, քան վրդովմունքի աստիճանը։ Բացասական տեքստը նրանց ավելի զգացմունքային է թվացել, քան հեղինակներին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը