Բլոգեր Թաթարսկիի սպանության կազմակերպիչը Հայաստանով մեկնել է Թուրքիա (տեսանյութ)
Ռուսաստանյան ՌԱԴԾ-ի (ФСБ РФ) հաղորդման համաձայն սույն թվականի ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ահաբեկչության արդյունքում սպանված հայտնի բլոգեր Վլադլեն Թաթարսկիի սպանության կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացիՅուրի Դենիսովն է, ով այդ այդ ամենը կազմակերպել և իրականացրել է Դարյա Տրեպովայի հետ համատեղ:
Ըստ ՌԱԴԾ-ի, Թաթարսկիի սպանությունից անմիջապես հետո՝ նույն օրը Դենիսովը մեկնել է Հայաստան, որտեղից էլ տեղափոխվել է Թուրքիա:
ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ Դարիա Տրեպովան Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է իրականացրել Հակակոռուպցիոն հիմնադրամի (Ալեքսեյ Նավալնիի կազմակերպությունը) ղեկավարության դիվերսիոն աշխատանքի կոչերից հետո։ Մասնավորապես, հայտնում են հիմնադրամի ղեկավարների՝ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի անունները։ Նրանց նկատմամբ Ռուսաստանում հարուցվել են քրեական գործեր՝ հրապարակային ահաբեկչության և ծայրահեղականության դրդման համար, որի շրջանակներում նրանք հետախուզման մեջ են հայտնվել։
Բլոգեր Թաթարսկիի սպանության կազմակերպիչը Հայաստանով մեկնել է Թուրքիա (տեսանյութ)