Լրահոս

13.04.2023 12:06


Սյունիքում սպանված 57-ամյա պահնորդի գործով քննվող հիմնական վարկածներից մեկը ադրբեջանցիների կողմից սպանությունն է

Սյունիքում սպանված 57-ամյա պահնորդի գործով քննվող հիմնական վարկածներից մեկը ադրբեջանցիների կողմից սպանությունն է

Նախօրեին՝ ապրիլի 12-ին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետում սպանված հայտնաբերված 57-ամյա պահնորդի գործով իրավապահները, NEWS.am-ի տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկը դիտարկում են ադրբեջանցիների կողմից սպանությունը:

Նշենք, որ այդ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի եւ որովայնի հատվածում:

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը