Աշխարհ

13.04.2023 20:14


HBO-ն պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է նկարահանել «Գահերի խաղի» նոր պրիքվելը

HBO-ն պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է նկարահանել «Գահերի խաղի» նոր պրիքվելը

HBO-ն պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է նկարահանել «Գահերի խաղի» նոր պրիքվելը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ HBO-ն բանակցություններ է վարում Էյգոն I Թարգարիենին նվիրված հերթական պրիքվելի ստեղծման շուրջ։

Հիմա ավելի շատ մանրամասներ կան։ Առաջիկա պրիքվելը հիմնված կլինի Ջորջ Ռ. Մարտինի «Dunk and Eggs» գրքերի վրա: Սերիալը պատմում է սեր Դունկանի, որը նաև հայտնի է որպես Դունկ, և երիտասարդ Էյգո V Տարգարիենի՝ Էգգի արկածների մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում «Սառույցի և կրակի երգից» 90 տարի առաջ: Այս պահին սերիալը կոչվում է «Յոթ թագավորությունների ասպետ. գաղտնի ասպետ»։

Պաշտոնական սյուժեում ասվում է. «Գահերի խաղի իրադարձություններից մեկ դար առաջ երկու անհավանական հերոսներ շրջում էին Վեստերոսում․․․ մի երիտասարդ, միամիտ, բայց խիզախ ասպետ՝ սեր Դունկան և նրա փոքրիկ զինակից Էգգը։ Գործողությունները տեղի են ունենում մի դարաշրջանում, երբ Թարգարիենների կլանը դեռևս պահում է Երկաթե գահը»:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը