Լրահոս

13.04.2023 19:31


Ադրբեջանցի ծանրորդներն արդեն Երևանում են, ապահովել ենք նրանց անվտանգությունը. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանցի ծանրորդներն արդեն Երևանում են, ապահովել ենք նրանց անվտանգությունը. Արայիկ Հարությունյան

«Ադրբեջանցիների պատվիրակությունը ժամանել է Երևան 12 հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկ են»,–լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Այս ընթացքում Եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ գրագրություն ենք ունեցել կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ՝ կապված անվտանգային հարցերի հետ: Մենք անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս, այնպես էլ Ադրբեջանի մարզիկների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել:

Գործընկերները լրացուցիչ անվտանգություն են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել: Բոլոր միջոցները իրականացրել ենք՝ ուղեկցումներ, օդանավակայանում դիմավորում, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության ապահովում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը