Աշխարհ

14.04.2023 10:10


Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրայի» ղեկավար Դենարոյի սիրուհուն, որը նրա համար մթերք էր բերում

Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրայի» ղեկավար Դենարոյի սիրուհուն, որը նրա համար մթերք էր բերում

Իտալացի կարաբիներները ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիայի ղեկավար Մատեո Մեսինա Դենարոյի սիրուհուն՝ Լաուրա Բոնաֆեդեին հանցավոր հանցակցության համար, գրում է իտալական Il Messagero պարբերականը։

Բոնաֆեդեն աշխատում էր որպես ուսուցիչ և Դենարոյի ապաստան էր բերում սնունդ և այլ իրեր: Նշվում է, որ նա մաֆիոզների գաղտնի ցանցի հիմնական դեմքերից մեկն է եղել դեռ 90-ականներից։ Քննիչների տրամադրության տակ են հայտնվել սուպերմարկետի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որոնք արվել են Դենարոյի ձերբակալությունից երկու օր առաջ, որոնցում զույգը գնումներ է կատարում: Քննիչները հայտնաբերել են նաև գաղտնագրված երկտողեր, որոնցով կինը փոխանակվել է սիրեկանի հետ։

Բացի Լաուրայից, ձերբակալվել է նաև նրա դուստրը. դատախազը պահանջել է նրան տնային կալանքի ենթարկել: Քննիչները կարծում են, որ որոշ ժամանակ Մեսինան ապրել է Լաուրայի հետ, մաֆիոզիին ուղղված նամակներում նրա դուստրը կապվածություն է հայտնում տղամարդու հետ, սակայն դատարանը համարել է, որ դա բավարար չէ հանցակցության մեղադրանքի համար և մերժել է կալանավորման պահանջը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը