Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը հայտնվել է ալիևյան քարոզչամեքենայի թիրախակետում
Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը և աշխարհում բոլոր ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը իրականացնում են հայկական շահերի պաշտպանությունը։ Ալիևը գիտի, որ հայանպաստ բանաձևերի ընդունման պատճառով խիստ վարկաբեկվում է, և որ եվրոպական կառույցների հետ բանակցելիս դրանք կիրառվում են, որպես խաղաքարտեր, Ադրբեջանի դեմ։
Եվրոպայի Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի՝ EAFJD, գրասենյակը աշխարհում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյակներից է և գործում է մասնավորապես՝ Հայ դատի, Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և Եվրոմիություն միջև կապերի ամրապնդման համար, և պաշտոնապես գրանցված է Եվրոխորհրդարանում։ Իր դերակատարությունը, այդպիսով, եվրոպական գործադիր և օրենսդիր մարմիններում կայացող պաշտոնյաների կամ պատգամավորների որոշումների վրա հայանպաստ ազդեցություն գործելն է։ Այն գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Սրանից չորս ամիս առաջ գրասենյակը նշեց իր գործունեության 20-րդ ամյակը: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի նախագահը Գասպար Կարապետյանն է, իսկ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենն է Հեղինե Էվինյանը։
Գրասենյակի հանդեպ ադրբեջանական հալածանքները ադրբեջանական օրեցօր ավելի ուժգին են դառնում, և ավելին՝ դրանց կիզակետում հայտնվել է գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Ալիևի պահանջով 2018թ-ին ո՛չ միայն վերջինս գտնվել էր Ինտերպոլի ադրբեջանական ցուցակում, այլ նաև հասել է եվրոպական մեդիադաշտ՝ սկանդալային թյուր տպավորություններ առաջացնելու նպատակ հետապնդող կասկածելի հոդվածագիրների գրչին, որոնց «գրեթե հավաստի» աղբյուրներն «զարմանալիորեն» ադրբեջանական մամուլն են։ Գործը հասել է բելգիական պատկառալի «Լը Վիֆ» (Le Vif) պարբերականին, որի սյունակներում ոմն Սեբաստիան Բուսուան այս տարվա մարտի 1-ին հրապարակել է «ԱրմենենԳեյթը տեսանելի՞ է, Եվրոպան պե՞տք է մաքրի իր բարեկամական խմբերն» ֆրանսերեն շարադրված անհիմն հոդվածը։ Հեղինակը ընդգծում է, որ Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը Եվրոպայի ամենամեծ հայամետ կազմակերպությունն է, այս տեղեկությունը շաղախելով կեղծ տվյալներով՝ հավաստիացնելով, թե այն ֆինանսավորվում է «միլիոնատեր Կասպար Կարապետյանի կողմից»։ Ֆրանսիայի կողմից Եվրոպական ժողովրդական խմբի՝ եվրոպատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիին անվանելով Հայաստանի եռանդուն պաշտպան, ինչը որ անհերքելի է, Բուսուան հայտնում է, որ գրասենյակի ազդեցությամբ 22թ նոյեմբերի 19-ին մի խումբ խորհրդարանականներ ստորագրել են հայտարարություն, որում մեղադրում են Ադրբեջանին «Հայաստանի դեմ ագրեսիա» իրականացնելու և «երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու» մեջ՝ մոլորեցնելով ընթերցողին, կարծես թե հայտարարության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ ««ԿատարԳեյթից» հետո Եվրոպան կհանդիպի՞ «ԱրմենիենԳեյթի»»,-գրում է Բուսուան՝ կասկածի տակ առնելով Հայաստանի հետ կապված բարեկամական խմբերի գործունեությունը՝ հատկապես։
Մարտի 3-ին՝ «Լը Վիֆ»-ի (ամբաստանիչ) հրապարակման հայտնվելուց ընդամենը երկու օր անց, ադրբեջանական թերթերից մեկը վերնագրել է մի հոդված՝ «Եվրոպայում նոր՝ «ԱրմենիենԳեյթ», կաշառակերային սկանդալ է բռնկվել» վերնագրով, «բացահայտում», որը նա վերագրել է «Լը Վիֆ»-ին: Այսպիսով, լրատվամիջոցները, միմյանց մեջբերելով, կարող են հանգեցնել զուգահեռ իրականության: Սակայն այդ քարոզարշավները հաճախ ինքնաբուխ չեն. դրանք կազմակերպվում են միջազգային խորհրդատվական ընկերությունների կողմից։ Ապատեղեկատվական արշավները Եվրոպայում ադրբեջանական ադրբեջանական ազդեցության ռազմավարության միայն մեկ տարրն են, և հիշեցնում է, որ մասնագիտացված ՀԿ-ները, ի թիվս այլոց, բացահայտել էին «խավիարային դիվանագիտությունն», ապա և «ադրբեջանական լվացքատուն» կոռումպացված համակարգը։
Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հաջողվում հասնել Եվրոպական կառույցներում հայանպաստ բանաձևերի ընդունմանը
«Մենք՝ Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը և աշխարհում բոլոր ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը իրականացնում ենք Հայաստանի քարոզչությունը»-, պարզաբանում է Գասպար Կարապետյանը։ «Եվրոխորհրդարանի հետ մեր հիմնական աշխատանքի կենտրոնում է Եվրոհանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, արտգործ հանձնաժողովի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համագործակցությունը։ Դրանից բացի, համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ՝ համատեղ կազմակերպում ենք հանդիպումներ և այլն։ Եվրոխորհրդարանում մեջ մեր ջանքերով կազմել ենք երկու բարեկամության տարբեր խմբեր․ մեկը՝ Արցախի հետ, մյուսը՝ Հայաստանի, և դրանք մեծ թվով անդամներն ունեն։ Դրանից բացի, Բելգիացի լրագրողներ, մեր միջնորդությամբ, Հայաստան մեկնեցին նոյեմբեր, դեկտեմբերի ամիսներին, և հիմա՝ հինգ շաբաթ առաջ՝ նույնպես։ Պատերազմի՝ Ստեփանակերտի ռմբակոծման ընթացքում անգամ մեկ պատգամավոր և երկու լրագրող Ստեփանակերտ ուղեկցեցինք, և իրենք մեծ թվով հոդվածներ հրապարակեցին»,- նկարագրում է Գասպար Կարապետյանը։ «Զուգահեռաբար, Հեղինե Էվինյանը և ես շարունակ գտնվում ենք հայկական և օտար մամուլի հետ կապի մեջ, ամեն տեղ հարցազրույցներ տալիս, Եվրոխորհրդարանի պատգամավորների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում։ Ընդհանուր առմամբ մեր աշխատանքը այս է։ Բարեբախտաբար շատ լավ գործակցություն ունենք Հայաստանի դեսպանության հետ»։
Եվրոխորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը
Այսպիսով, Եվրոխորհրդարանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ 1975թ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում, որոնցից մասնավորապես բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն կարգավորման հիմնարար երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականությունն և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, որոնց ավելացվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնական սկզբունքները։ Այդ մասին հայտնել էր Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակն՝ իր հաղորդագրության մեջ։
67 կետերից բաղկացած ԵՄ-Ադրբեջան հարաբերություններ զեկույցի 3-րդ կետն այն փոփոխություններից է, որ հնարավոր եղավ ավելացնել թե՛ գրասենյակի, թե՛ ՀՀ Դեսպանության և թե՛ եվրոպատգամավորներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Նատալի Լուազոյի ջանքերով։ Նախնական զեկույցի համեմատ Եվրոխորհրդարանը կարևոր է համարել ընդգծել, որ խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակմամբ, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել այս միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով, և ընդգծում Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները՝ նույն Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռով:
«Չի կարելի ասել, որ ադրբեջանական զեկույցի հեղինակը՝ նույն Եվրոպական ժողովրդական խմբից խորվաթացի Ժելիանա Զովկոն եղել է ադրբեջանամետ, բայց ադրբեջանական զեկույցում պատժամիջոցները ներառելը իրական մարտավարական նշանակություն ունի՝ որպեսզի Ադրբեջանը պարտավորվի կատարել այդ կետը»– տեղեկացնում է Գասպար Կարապետյանը, պատմելով բանաձևերի առավել նպաստավոր դարձնելու հնարավորությունները։ «Կարգն այն է, որ զեկույցը պատրաստ լինելուց հետո այն քննարկվում և փոփոխվում է Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Եվ եթե զեկուցողը տեղեկանում է նոր դեպքերի, որոնք կա՛մ ինքն է նկատել է, կա՛մ մենք ենք իրեն իրազեկել, կա՛մ դեսպանատունը, կամ մեկ ուրիշը, ապա նա կարող է կատարել իր լրացումները, և Եվրոխորհրդարանը նույնպես իրավունք ունի իր փոփոխություններն առաջարկել, եթե դրանք 71 պատգամավոր ստորագրեն»,-պարզաբանում է նա։ Եվ հենց այս փուլում է, որտեղ որ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը կարողանում է դրանց վրա առավելագույնս ազդել։ «Այսպիսով, հարկ է ընդգծել, որ Ֆրանսուա-Քսավյե Բելլամին և Նատալի Լուազոն մեծ ջանքեր են գործադրել մի շարք կարևոր՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիշատակման և Ադրբեջանի հանդեպ պահանջվող պատժամիջոցների առաջարկները ավելացնելու ուղղությամբ։ Եվ ես անձամբ մի քանի օր զանգահարել եմ պատգամավորներին՝ 71 ստորագրությունները ստանալ նրանց օգնելու համար: Մենք Բելամիի հետ աշխատել ենք պատժամիջոցների փոփոխությունների շուրջ»-,բացատրում է Գասպար Կարապետյանը։
Հարկ է նշել, որ ի պաշտպանություն Ադրբեջանի ելույթներ չեն արձանագրվել։ Դրա պատճառներից մեկն է նաև «խավյարային դիվանագիտության» ազդեցության տակ լինելու պիտակավորման մտավախությունը։
Ի՞նչ է կշտամբում Ալիևը Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակին
Եվրոխորհրդարանում ընդունված բանաձևերը, այնուհանդերձ, անմիջական հետևանք չունեն։ «Սակայն այս բանաձևների արձանագրման կարևորությունը այն է, որ ինչ-որ մի պահ դրանց հետ այնուամենայնիվ հաշվի նստելու են, և դրանք հանդիսանում են ճնշման համար միջոցներ։ Այդ է պատճառը, որ Ալիևը խիստ զայրացած է»,- պարզաբանում է Գասպար Կարապետյանը։ «Սրանից 2-3 ամիս առաջ, երբ արտգործ հանձնաժողովի հետ Եվրոխորհրդարանի պատվիրակություն մեկնել էր Բաքու, արարողակարգից բոլորովին անդին Ալիևը իրենց ծանր խոսքեր ասաց, շատ ծանր, որպիսիք չի կարելի կիրառել քաղաքականության մեջ։ Ամբաստանեց, նրանց հանդիմանելով, որ հայերի ձեռքին են գտնվում, որ Եվրոխորհրդարանը Հայաստանի խորհրդարանից էլ ավելի վատ բանաձևեր ունի Ադրբեջանի հանդեպ։ Նա այնքան կատաղեց, որ բարձրաստիճան ներկայացուցիչներին ասաց, թե դուք ինքներդ չեք որոշումներ կայացնում, որ այդ որոշումները կայացնում է բրյուսելյան լոբբիստը, մենք՝ այսինքն, որ իրենք հանդիսանում են մեր գործակատարները։ Ալիևը բոլորովին այլ իրականության մեջ է գտնվում»։
Ի՞նչ է կշտամբում Ալիևը, եթե այդ բանաձևերն անմիջական ազդեցություն չունեն։ Խնդրին այն է, որ Ալիևը լավատեղյակ է, որ այսօրինակ բանաձևերով ինքը և իր երկիրը վարկաբեկվում են, և եվրոպական կառույցների հետ բանակցելու ընթացքում դրանք Ադրբեջանի դեմ խաղաքարտեր են, որ իրենից ավելին կպահանջեն՝ մատնանշելով, որ ահա թե ի՛նչ է մտածում մեր խորհրդարանը։ Այս ամենը վաղ թե ուշ իր դերակատարությունը ունի՝ լինի՛ այսօր, լինի՛ տասը տարի անց։ Սրանք են Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հանդեպ այս բոլոր հարձակումների պատճառները։

Գրասենյակի գործունեության ակներև հաջողություններից է մարտի 22-ին Փարիզում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի Իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտի լիագումար նիստում հայտնած՝ Լաչինի միջանցքի մշտական խոչընդոտման պատճառով ծավալված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ խոր մտահոգությունը: Դրանից առաջ, մարտի 15-ին կայացած Եվրոխորհրդարանի լիագումար նիստում հաստատվել էին փետրվարի 20-ին ներկայացված Միջազգային հարցերի հանձնաժողովի երկու՝ ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների բանաձևերը՝ հօգուտ հայկական կողմի որոշ լրացումներով։ Եվրոխորհրդարանը կոչ է արել Եվրոխորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, եթե վերջինս անհապաղ չկատարի 2023 թվականի փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, և որ ավելի կարևոր է, Եվրոխորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը։
Այսպիսով, Եվրոխորհրդարանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ 1975թ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում, որոնցից մասնավորապես բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն կարգավորման հիմնարար երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականությունն և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, որոնց ավելացվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնական սկզբունքները։ Այդ մասին հայտնել էր Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակն՝ իր հաղորդագրության մեջ։
67 կետերից բաղկացած ԵՄ-Ադրբեջան հարաբերություններ զեկույցի 3-րդ կետն այն փոփոխություններից է, որ հնարավոր եղավ ավելացնել թե՛ գրասենյակի, թե՛ ՀՀ Դեսպանության և թե՛ եվրոպատգամավորներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Նատալի Լուազոյի ջանքերով։ Նախնական զեկույցի համեմատ Եվրոխորհրդարանը կարևոր է համարել ընդգծել, որ խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակմամբ, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել այս միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով, և ընդգծում Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները՝ նույն Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռով:
Բացի այդ, Եվրոխորհրդարանն նույն բանաձևի երկրորդ կետում դատապարտում է Ադրբեջանի ղեկավարության պահվածքը, որը տապալում է խնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մասնավորապես՝ սպառնալով նոր հարձակումներով, պարբերաբար խախտելով սահմանները, հավակնություններ ներկայացնելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի տարածքին և հայ բնակչության հանդեպ ատելության խոսք տարածելով հատկապես կրթության ոլորտում, և կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը վերջ դնել նման պահվածքին:
Ըստ Գասպար Կարապետյանի, բոլոր փոփոխությունները կատարվել են ադրբեջանական զեկույցում, և պատժամիջոցների կետը ներառված է ադրբեջանական բանաձևի հենց առաջին կետում, քանի որ Եվրոպական ժողովրդական խմբից՝ զեկուցող բուլղարացի Անդրեյ Կովաչևի պատրաստած հայկական զեկույցն արդեն լավ մշակված էր։
«Չի կարելի ասել, որ ադրբեջանական զեկույցի հեղինակը՝ նույն Եվրոպական ժողովրդական խմբից խորվաթացի Ժելիանա Զովկոն եղել է ադրբեջանամետ, բայց ադրբեջանական զեկույցում պատժամիջոցները ներառելը իրական մարտավարական նշանակություն ունի՝ որպեսզի Ադրբեջանը պարտավորվի կատարել այդ կետը»– տեղեկացնում է Գասպար Կարապետյանը, պատմելով բանաձևերի առավել նպաստավոր դարձնելու հնարավորությունները։ «Կարգն այն է, որ զեկույցը պատրաստ լինելուց հետո այն քննարկվում և փոփոխվում է Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Եվ եթե զեկուցողը տեղեկանում է նոր դեպքերի, որոնք կա՛մ ինքն է նկատել է, կա՛մ մենք ենք իրեն իրազեկել, կա՛մ դեսպանատունը, կամ մեկ ուրիշը, ապա նա կարող է կատարել իր լրացումները, և Եվրոխորհրդարանը նույնպես իրավունք ունի իր փոփոխություններն առաջարկել, եթե դրանք 71 պատգամավոր ստորագրեն»,-պարզաբանում է նա։ Եվ հենց այս փուլում է, որտեղ որ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը կարողանում է դրանց վրա առավելագույնս ազդել։ «Այսպիսով, հարկ է ընդգծել, որ Ֆրանսուա-Քսավյե Բելլամին և Նատալի Լուազոն մեծ ջանքեր են գործադրել մի շարք կարևոր՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիշատակման և Ադրբեջանի հանդեպ պահանջվող պատժամիջոցների առաջարկները ավելացնելու ուղղությամբ։ Եվ ես անձամբ մի քանի օր զանգահարել եմ պատգամավորներին՝ 71 ստորագրությունները ստանալ նրանց օգնելու համար: Մենք Բելամիի հետ աշխատել ենք պատժամիջոցների փոփոխությունների շուրջ»-,բացատրում է Գասպար Կարապետյանը։
Առանձնացնենք, որ բանաձևների ընդունմանը հաջորդող ելույթները նամանավանդ հատկանշական էին։ Այսպես, Միք Ուոլեսը հայտարարել է, որ հայկական և ադրբեջանական տեքստերի միջև հնչերանգային տարբերություններն ապշեցնում են․ «Եվ մենք չենք կարող բավականաչափ դատապարտել Ադրբեջանին իր ռազմական ագրեսիայի, քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետապնդումների և մարդու իրավունքների բոլոր տեսակի խախտումների համար: […] Այնուամենայնիվ, բռնապետ և ագրեսոր Ադրբեջանը մեր մտերիմ գործընկերն է»,– հնչեցրել է պատգամավորը։ Նմանապես, Քլեր Դալին ընդգծել է, որ Ադրբեջանի վերաբերյալ այս զեկույցն իսկապես հետաքրքիր է կարդալ։ «Այն պարունակում է պատերազմական հանցագործությունների՝ խոշտանգումների և անդամահատումների, […], ռասիստական ատելության խոսքի, […], Բաքվում գտնվող գրոտեսկային դժնժակ ռազմավարի պուրակի, […] մասին մեղադրանքներ»,-թվարկել է եվրոպատգամավորը։
Հարկ է նշել, որ ի պաշտպանություն Ադրբեջանի ելույթներ չեն արձանագրվել։ Դրա պատճառներից մեկն է նաև «խավյարային դիվանագիտության» ազդեցության տակ լինելու պիտակավորման մտավախությունը։
Ի՞նչ է կշտամբում Ալիևը Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակին
Եվրոխորհրդարանում ընդունված բանաձևերը, այնուհանդերձ, անմիջական հետևանք չունեն։ «Սակայն այս բանաձևների արձանագրման կարևորությունը այն է, որ ինչ-որ մի պահ դրանց հետ այնուամենայնիվ հաշվի նստելու են, և դրանք հանդիսանում են ճնշման համար միջոցներ։ Այդ է պատճառը, որ Ալիևը խիստ զայրացած է»,- պարզաբանում է Գասպար Կարապետյանը։ «Սրանից 2-3 ամիս առաջ, երբ արտգործ հանձնաժողովի հետ Եվրոխորհրդարանի պատվիրակություն մեկնել էր Բաքու, արարողակարգից բոլորովին անդին Ալիևը իրենց ծանր խոսքեր ասաց, շատ ծանր, որպիսիք չի կարելի կիրառել քաղաքականության մեջ։ Ամբաստանեց, նրանց հանդիմանելով, որ հայերի ձեռքին են գտնվում, որ Եվրոխորհրդարանը Հայաստանի խորհրդարանից էլ ավելի վատ բանաձևեր ունի Ադրբեջանի հանդեպ։ Նա այնքան կատաղեց, որ բարձրաստիճան ներկայացուցիչներին ասաց, թե դուք ինքներդ չեք որոշումներ կայացնում, որ այդ որոշումները կայացնում է բրյուսելյան լոբբիստը, մենք՝ այսինքն, որ իրենք հանդիսանում են մեր գործակատարները։ Ալիևը բոլորովին այլ իրականության մեջ է գտնվում»։
Ի՞նչ է կշտամբում Ալիևը, եթե այդ բանաձևերն անմիջական ազդեցություն չունեն։ Խնդրին այն է, որ Ալիևը լավատեղյակ է, որ այսօրինակ բանաձևերով ինքը և իր երկիրը վարկաբեկվում են, և եվրոպական կառույցների հետ բանակցելու ընթացքում դրանք Ադրբեջանի դեմ խաղաքարտեր են, որ իրենից ավելին կպահանջեն՝ մատնանշելով, որ ահա թե ի՛նչ է մտածում մեր խորհրդարանը։ Այս ամենը վաղ թե ուշ իր դերակատարությունը ունի՝ լինի՛ այսօր, լինի՛ տասը տարի անց։ Սրանք են Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հանդեպ այս բոլոր հարձակումների պատճառները։
Աղբյուրը՝ yerkir.am