Աշխարհ

14.04.2023 15:23


Լավրովն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի Գաբալա քաղաքն անվանել է հայկական

Լավրովն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի Գաբալա քաղաքն անվանել է հայկական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

«Որոշում է կայացվել, որ այս տարի ԱՊՀ մարզական մայրաքաղաք կլինի Մինսկը, իսկ 2024-ին՝ հայկական Գյումրին: ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքների մասով... հաջորդ տարի կլինի Տաշքենդը, 2025-ին՝ հայկական Գաբալան, 2026-ին՝ հայկական Ղափանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ադրբեջանական Գաբալան անվանելով հայկական:

Նրա նաև մանրամասնել է, որ նիստի ժամանակ հավանություն է տրվել ռուսական կողմի նախագծին՝ առողջական սահմանափակ կարողություններով երեխաների համար սպարտակիադաներ կազմակերպելու վերաբերյալ:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը