Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով
Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունն ԱՊՀ-ի երկրների տարածքում ուղղակի սպառնալիք է ստեղծում կենսաբանական անվտանգության, մասնավորապես` բնակչության առողջության և բնության համար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ուզբեկստան կատարած այցի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում։
«Առանձնահատուկ նշանակություն ունի (խմբ.՝ ԱՊՀ երկրների հետ) մեր համատեղ աշխատանքը մեր երկրների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Դրանք և՛ ահաբեկչության սպառնալիքներն են, և՛ մեր տարածքում ռազմակենսաբանական գործունեության արդյունքում ստեղծված սպառնալիքները, որոնք իրականացնում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, և որոնք կենսաբանական անվտանգության առումով շատ վտանգավոր նախադեպեր են ստեղծում: Եվ սա ուղղակի սպառնալիք է բնակչության առողջությանը, ուղղակի սպառնալիք` բնությանը»,-Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով
Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունն ԱՊՀ-ի երկրների տարածքում ուղղակի սպառնալիք է ստեղծում կենսաբանական անվտանգության, մասնավորապես` բնակչության առողջության և բնության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ուզբեկստան կատարած այցի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում։